▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն օր արթնանում և ասում ենք՝ վա՜յ, ես ինչ կրակոց էր, ես ինչ ձայներ են». արցախցի մոր նամակը

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը հրապարակել է Արցախի Կիչան գյուղի մանկավարժ Վիոլետտա Մկրտչյաննհի նամակը՝ ուղղված Արցախի իշխանությանը:

«Այսպես չի կարող շարունակվել: Սա ի՞նչ վիճակ է։ Թող մեր նախագահը, մեր պատգամավորները ոչ թե խոսեն, այլ գործեն, աշխատեն։
Ժողովուրդը մեղք են:
Որպես մանկավարժ, որպես մայր ծնող եմ ասում, ու ասածներիցս բառ անգամ չջնջեք: Կներկայացնեք նախագահին, թող լսի, թող լսի գյուղի բնակիչների մտահոգությունները: Շրջափակում է, հասկացանք, ուտելիք չկա, լույս, գազ չկա, դիմանում ենք, գոյություն ունենում ենք, բայց զոհերին, պատերազմին դժվար է դիմանալ: 4 հոգու կորուստը իմ ցավն է, մեր բոլորիս ցավն է։ Հերիք է...
Ամեն օր արթնանում և ասում ենք վայ, ես ինչ կրակոց էր, ես ինչ ձայներ են: Երեխուն դպրոց վախենում ենք ուղարկենք:
Եթե հանկարծ պատերազմը սկսվի ի՞նչ ենք անելու։ Ու՞ր ենք տանելու մեր երեխաներին։
Դուք հիմա չպիտի գաիք, դուք պայթյունների ժամանակ պիտի գաիք, որ տեսնեիք մեր ապրումները, մեր երեխաների ապրումները։
2020-ի պայթյունները հիշում եք չէ՞ Ստեփանակերտում: Այ էդ նույն վիճակն էր գյուղում։
Ամուսինս տանը չէր։ Դիրքերում էր։ Ես ու տղաս էինք տանը։ Գրկել էր ինձ, ասում էր.
-Մամ, մի վախեցիր, մի վախեցիր։
Հերիքա, էլ դիմանալու չի։ Անընդհատ կորուստ, կորուստ...
Իննսունականներին դիմանում էինք, որովհետև գաղափար կար, հաղթանակ կար, իսկ հիմա ծախված է ամեն ինչ, ծախված...»:

Մանկավարժ, երեք երեխաների մայր՝ Մկրտչյան Վիոլետտա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին