«Մենք հասկանում ենք, որ քովիդն այլևս դառնում է էնդեմիկ հիվանդություն և ժամանակ առ ժամանակ ունենալու ենք բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հիմա տուրիստական բավական բուռն շրջան է, և , իհարկե, պետք է Հայստան ներթափանցեր վարակը։ Վերջին շաբաթներին գրանցում ենք քովիդի աճ։ Պիտի շարժվենք՝ ըստ համաճարակային իրավիճակի։ Մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է, մեր մասնագիտական խորհուրդն իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կանի, և մենք պատրաստ ենք հետագա ալիքներին»,- նշեց նա։