«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ է սպառնում սյունիքին.......
Երբ պատերազմի 1-ին օրը ԱԺ-ից դավադիր կռնչոցով հայտարարվեց, թե «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»......Ես հրապարակավ հարցրի, թե այս ինչ պարտության նախապատրաստում է, այսինքն ինչ է լինելու...... Այդ օրը շատերը ընդվզեցին իմ գրածի դեմ՝ իրենց վարչապետին պաշտպանելու մոլուցքից կուրացած:
Հիմա լրագրողներին արգելվում է Սյունիքի մասին գրել, էլի մոգոնած ինչ-ինչ պատճառներով.......
Հիմա չեմ ասում, գոռում եմ՝ ի՞նչ է լինելու Սյունիքի հետ, այս ինչի՞ն է մեզ էլի նախապատրաստում հողատուն, եվ էլի՞ ոտքի չեք կանգնելու...... Մենք պատիվ, արժանապատվություն ունե՞նք:
Դիմում եմ հակազգային ԱԺ կոչվածին- ո՞ր օրենքով, ի՞նչ իրավունքով է նման հայտարարություն արվում:
Դե, ես էլ հրապարակավ հայտարարում եմ՝ ամեն շաբաթ Սյունիք կգնա իմ որդին՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն ու, եթե հանդգնեք այնտեղ էլի ձեր «խաղերը» տալ, ամեն ինչ կպատմի ժողովրդին՝ իմ շուրթերով:
Այսուհետ ստիպված կլինեք հոգիների դեմ պայքարել..... խորհուրդ չեմ տա»: