▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենաանմարդկային, հակահայ ծառայությունը Նիկոլին մատուցում են կարմիր ու սև բերետավորները». Գեղամ Մանուկյան

«Մեկ տեղեկատվություն. կորել է կարմիր բերետավորներից մեկի գլխարկը: Այս օրերին ամենաանմարդկային, հակահայ, ծառայամիտ ծառայությունը Նիկոլին մատուցում են կարմիր ու սև բերետավորները, բայց այդ հագուստի միջի մարդիկ այլ են. հագուստը հայոց պետականության իրավապահի հագուստն է, խնդրում եմ՝ վերադարձնել կարմիր բերետավորի գլխարկը»,- Փափազյան փողոցում երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

http://asekose.am/filemanager/uploads/gexam_manukyan.jpg

Հիշեցնենք՝ ժամը 12:00-ից 4 ուղղություններով մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը: Երեկոյան ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է սպասվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին