
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:
Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:
Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:
Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել:


