▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենի պատասխանատուն,իհարկե, ես եմ,բայց հարկ եմ համարում, որ բոլոր մանրամասները պարզվեն հանրությանը

Որևէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասում է՝ ինքն իրեն հաշիվ է տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնի ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի դատավորը, տվյալ դեպքում՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին․

«2018 թվականի մայիսի դրությամբ ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։ Շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, որտեղ արձանագրվում է, որ ԼՂ-ի շուրջ բարդություններ են լինելու, հողեր են հանձնվելու և այլն։ Այստեղ կա երեք տարբերակ՝ կամ այդ մարդիկ մարգարեներ են, կամ մեր Կառավարությունը և անձամբ ես դավադիր եմ, որ հատուկ դավադրությամբ եկել եմ, որ խնդիրներ ստեղծեմ, և կա երրորդ տարբերակը՝ այդ մարդիկ այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, և ինչ անխուսափելի պահանջներ և կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ»։

Փաշինյանն ասում է՝ այս ամենին ֆոնին իր վարած քաղաքականությունը եղել է փորձել չհամաձայնել այդ ամենին, փորձել փոխել տրամաբանությունը, բայց դա իրեն չհաջողվեց, որովհետև մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի․ «Գուցե ճիշտ չենք գնահատել այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները, բայց մյուս կողմից եթե ճիշտ չենք գնահատել, ի՞նչ պետք է անեինք, պետք է համակերպվեի՞նք դրա հետ։ Ես ամեն ինչ արել եմ Հայաստանի դիմադրողականությունը այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար»,-նշում է Նիկոլ Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին