▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողը մայրապետ է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն. . .

Լավ կլինի՝ վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱԱԾ-ն Գյումրիում սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու. . .

Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված. . .

Անհեթեթ ու նողկալի․ Ովքե՞ր են  ապականել/ում հայ-ռուսական հարաբերությունները և ի՞նչ պետք է անել

Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով

Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում

Որ Թորոսյանին դատելու են շատ ծանր հոդվածներով, չեմ կասկածում...Բժիշկ Արմեն Գրիգորյան

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Համացանցում նկար և լուրեր են շրջանառվում քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ. Անի Խաչատրյան

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած, հիրավի ինձ չեն ճանաչում

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

Պատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո. Հայկ Մանասյան

«Պրոտիվ» մտնող այս մեքենան սպասարկելիս է եղել փոխվարչապետերից մեկին

Հույս ունեմ՝ հուլիսի 1-ը կարևոր հանգրվան կդառնա ժողովրդագրական իրավիճակը փոխելու ճանապարհին. Փաշինյան

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. նրան հուղարկավորել էին. Նաիրա Զոհրաբյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է իր առաջնեկին

ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին

Դագաղն ինքս եմ փոսն իջեցրել,ուրիշ ձեռք չկար. Արմեն Մարտիրոսյանը՝ Covid-ից մահացած հոր մասին

Սիրելի նախկին իշխանության շնիկներ, իմ մայրը ծերանոցում չէ. Սերգեյ Դանիելյան

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ

Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէին հասել

Պետությունը պետք է երաշխավորի, որ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է․ Նիկոլ Փաշինյան

Ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանն օր առաջ պետք է վերջ դնենք. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ նորություններ կան պատվաստանյութի ստեղծման հետ կապված. Արսեն Թորոսյանը լավ լուր հայտնեց

Ախր էդ դիմակը հո ի՞նձ համար չեք կրում, տեսել եմ քաղաքացիների, որ կրում էին այսպիսի ցանցային դիմակներ․..

11 հոգի սպասում է հոսպիտալացման, որոնցից 4-ը միջին ծանրության են․ Արսեն Թորոսյան

Կարող ենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային դիմակ․ Նիկոլ Փաշինյան

Մարիամ Մալխասյանը մանրամասներ է ներկայացնում տատիկի դիակը կորելու փաստից

Կորոնավիրուսով վարակման 593 և մահվան 6 նոր դեպք

3 բալանոց երկրաշարժ Հայաստանում

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք․ Նաիրա Զոհրաբյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Սպիտակից

Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է

Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ

Վիճակագրության և թագավարակային նորագույն հետազոտությունների մասին. Արմեն Այվազյան

Խնդիր ունենք կանոնների, ոչ թե կանոն պահպանելու․Կարեն Արայանը՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Իր հետ սեռական հարաբերություն ունեցողին չի ճանաչել, որովհետև դիմակով էր. ոստիկանությունում. . .

«Կա՞ ինչ-որ պարզաբանում». Լոռու մարզպետը Երևանի կենտրոնում ձեռք է բերել բազմաբնակարան շինություն

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը

«Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է

Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը հրապարակել է Գոռ Մխիթարյանի. . .

Բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. նախնական. . .

Դիմակի պատճառով միջադեպ քաղաքացու եւ ոստիկանների միջեւ

«Իհարկե, հետեւում եմ երկրի արտաքին եւ ներքին քաղաքական վիճակին». Ռոբերտ Քոչարյան

ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ

Կասեցվել է «Ծովագյուղ»-ի գործունեությունը

Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին

Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

Ամերիաբանկը, կարևորելով մարզերում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։

/filemanager/uploads/2020/06/week-1/Ameria_Bank.png

Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Տավուշի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդները, ովքեր ուսանում են ԳՏՏ կենտրոնում։

Ամերիաբանկի մասնագետները ուսանողներին կծանոթացնեն բանկային համակարգում գործող թվային նոր ու ժամանակակից գործիքների կիրառությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների արդի հնարավորություններին։

Արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հեռավար հանդիպումը ուսանողների և Ամերիաբանկի  ծրագրավորման և ավտոմատացման կենտրոնի ղեկավար Արմեն Մաթևոսյանի հետ, որի ընթացքում երիտասարդները տեղեկացել են վեբ ծրագրավորման ժամանակ կիրառվող նոր մոտեցումներին և մեթոդներին։  Ուսանողներին տրվել են առաջադրանքներ՝  իրենց մասնագիտական ներուժը և հետաքրքրությունները բացահայտելու նպատակով։

Հետագա հանդիպումների ընթացքում ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ մասնակիցը դառնալու բանկի ընթացիկ ծրագրերին, ներկայացնելու դրանց հետ կապված իրենց գաղափարներն ու մտահղացումները, ինքնադրսևորվելու և գործնականում ամրապնդելու ստացած գիտելիքները։

 «Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Որպես թվային բանկային գործառնությունների ոլորտում անընդհատ զարգացող ֆինանսական խոշոր կառույց, մենք աջակցում ենք, որ   ՏՏ ոլորտում կրթություն ստացող երիտասարդները աշխատաշուկայում լինեն մրցունակ ու պահանջված մասնագետներ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը հետապնդում է հենց այս նպատակը։ Մեր համատեղ ծրագիրը կնպաստի ինչպես մարզերի երիտասարդների աշխատանքի, ինքնազարգացման ու կայացման խնդրի լուծմանը, այնպես էլ  մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ընդհանրապես»,-նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

 

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանն էլ նշել է «Ուսանողների և մարզաբնակ երիտասարդների համար ԳՏՏԿ-ի կողմից բոլոր մարզերում առաջարկվող դասընթացները բավականին մեծ խթան են, որպեսզի ուսանողները զարգացնեն իրենց տարածաշրջանները՝ ունենալով կայուն աշխատանք և անհրաժեշտ կենսական պայմաններ։ Ամերիաբանկի պատրաստակամությունն ու աջակցությունը կարևոր քայլ է այս գործում։ Վստահ եմ, որ համատեղ նախաձեռնությունը կտա ցանկալի պտուղները»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

ԳՏՏԿ մասին

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) հիմնադրվել է 2005 թ.-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայ Օգնության Ֆոնդի կողմից` նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստամբ, նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից և նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Տարիներ շարունակ բազմաթիվ երիտասարդներ ավարտում են ԳՏՏԿ-ի կողմից առաջարկվող դասընթացները, որը նրանց հնարավորություն է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և գտնել աշխատանք սեփական բնակավայրում, համագործակցել ոլորտում հայտնի ընկերությունների հետ։

Ավելին՝ www.gitc.am կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին