Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսն ուներ «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը։
Ամերիաբանկը ներկայացել է «ԴիջիԹեք»-ում վերջինիս պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով՝ A Space-ով՝ գեղեցիկ, վառ ու ոգեշնչող ֆինթեք միջավայրով, թեմատիկ հատվածներով և հագեցած ծրագրով։ Խաղարկություններից մինչև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, հետաքրքիր խոսնակներ և բազում անակնկալներ՝ այս ամենը Ամերիաբանկի տաղավարում էին:

Ամերիաբանկն այս տարի ներկայացրել էր ոչ միայն պրոդուկտներ, այլ նաև բրենդը և բրենդի արժեքները։
«Մենք ենք մեր A կետը» հատվածն A Space-ի այցելուների համար անմոռանալի, ոգեշնչող ու շատ մոտիվացնող փորձառություն էր Հայաստանի ու Ամերիայի մշակույթի, գենի, արժեքների ու ժառանգության, մեկ մեծ երազանքի ու մտքի թռիչքի մասին։
A Space տաղավարի A Motion հատվածում տեղադրված էլեկտրական հեծանիվները վարելով` լուսավորվում էին տաղավարում տեղադրված համաստեղություններն ու մարդիկ միանում էին «Ամերիաբանկի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերից մեկին` ռեԱրմենիա հարթակում ակտիվ «Զլինկ» նախագծին:


