▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկն արժանացել է առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակին Միջազգային ֆինանսական կորպորացիայից

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ.  լավագույն թողարկող բանկ Կովկասում»:

Մրցանակները IFC-ի կողմից շնորհվում են իր միջազգային լավագույն գործընկերներին` գործունեության գերազանց արդյունքների և արդյունավետ համագործակցության համար:

/filemanager/uploads/2022/02/week-3/Kovkas_ameria.png

Պահպանելով իր առաջատար դիրքը Հայաստանյան առևտրի ֆինանսավորման շուկայում, Բանկը առավել կարևորում է իր գործունեության նկատմամբ տարածաշրջանային մակարդակում նման գնահատականը լավագույն միջազգային գործընկերներից մեկի կողմից:

Տեղեկացնենք, որ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ Ամերիաբանկի կողմից  ներգրավվել է առևտրի ֆինանսավորման գծով կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների  գյուղատնտեսական, էներգետիկ ու արդյունաբերական բնույթի խոշոր ներդրումային նախագծերի  իրականացումը` ժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին