▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հարցման արդյունքները մերկացնում են Փաշինյանի քաղաքական կուրսը

ԱՄՆ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (International Republican Institute) հրապարակել է Հայաստանում անցկացված ծավալուն հարցման արդյունքները։ Ըստ տվյալների՝ ՀՀ քաղաքացիների 96%-ը նշել է, որ Արցախի խնդրի կարգավորումը կարևոր է Հայաստանի ապագայի համար, և ընդունելի է միայն երկու տարբերակ՝ Արցախի անկախություն կամ վերամիավորում Հայաստանի հետ։

96 տոկոսը բացարձակ քաղաքական համախոհություն է, ինչը ցույց է տալիս, որ հայ-թուրքական «եռակողմ» շրջանակի մեջ գտնվող Հայաստանի իշխանության ներկայիս քաղաքականությունը հակասում է ազգի կարծիքին։ Հայաստանում հասարակական կարծիքի մակարդակով կա լիարժեք գիտակցում, որ առանց Արցախի Հայաստանի ապագան կասկածելի է, և ոչ միայն տարածքների առումով։ Դա ազգային իրավունքների, արժանապատվության, քաղաքական սուբյեկտության և ինքնիշխանության հարց է։

http://asekose.am/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

Մինչդեռ Հայաստանում հանրային դիրքորոշման վերաբերյալ այլ կարծիք էր ձևավորվել։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չի այցելել Արցախ, նա խոսում է ադրբեջանցի փախստականների մասին, բայց չի հիշատակում հայ փախստականներին, Հայաստանի իշխանությունը չի հայտարարում դեօկուպացիայի մասին, չի քննարկում Արցախի կարգավիճակը, չի պահանջում Մինսկի գործընթացի վերսկսում, և այդ քայլերը վերածվում են Արցախի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի նարատիվի։ Ստեփանակերտը խիստ բացասական է վերաբերվում այդ քայլերին, թեև հասկանում է, որ սխալ է դրանք մեկնաբանել որպես Արցախից հայ ժողովրդի հրաժարում։

Փաշինյանի իշխանությունը, որը պարբերաբար հղում է «խաղաղության դարաշրջանին» ժողովրդի տված մանդատին, իրականում գործում է ոչ թե ազգային շահերի ծիրում, այլ սպասարկում է ռուս-թուրքական հակահայկական ծրագրերը։ Դա են ցույց տալիս հարցման արդյունքները։

Այս են վկայում նաև այլ հարցերի վերաբերյալ թվերը։ Մասնավորապես, հարցվողները համաձայն չեն սահմանազատման վերաբերյալ կառավարության կուրսին: Կառավարությունը սահմանազատման համար առաջարկել էր «զորքերի հայելային հետքաշում», այսինքն՝ նոր տարածքային կորուստներ։ Հարցվածների մի մասը կարծում է, որ սահմանազատում կարելի է անել միայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո, մյուսներն առաջարկում են բանակի վերականգնումից հետո սկսել այս գործընթացը, ոմանք առհասարակ կարծում են, որ այդ գործընթացը հակասում է Հայաստանի շահերին, մյուսներն ասում են, որ նախ պետք է որոշել սկզբունքները։ Եվ միայն 15%-ն է պատրաստ հապճեպ սահմանազատման։

Հարցվածների միայն 35%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ հաղորդակցության վերականգնումը դրական արդյունքների կհանգեցնի Հայաստանի համար։ 53%-ը չի կիսում այս կարծիքը։ 70%-ը կարծում է, որ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ խոսել միայն Ցեղասպանության հարցը բարձրացնելով և արցախյան կարգավորմանը չմիջամտելու պահանջով։

Աղբյուրը՝ lragir.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին