▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերաբրենդավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը 2023 նոյեմբերի 17-ից վերանվանվել է «Ամիօ բանկ», սնանկության դատարանի միջոցով հարկադիր սնանկացման է տանում ընկերությունների եւ քաղաքացիների:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ» բանկը արդեն երեք անձի մասով դիմում է ներկայացրել սնանկության դատարան: Մասնավորապես, հարկադիր սնանկացման է տանում Անդրանիկ Ղազարյանին, Սուսաննա Դավթյանին, «Կուրուս» ՍՊԸ-ին: Ինչով կավարտվեն նոր՝ անվանափոխված բանկի հայցերը, հայտնի չէ. մենք կհետեւենք զարգացումներին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին