▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստով

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանն առաջին տիկինը` Ջիլլ Բայդենը, ներկայացել է ամերիկյան «Մարգարյան» բրենդի հագուստով:

Առաջին տիկնը կրել է փիրուզագույն տվիդե վերարկու` թավշյա դարձածյալներով և նույն գույնի զգեստով ու դիմակով:

Հագուստի հեղինակը Կոլորադոյում ծնված դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլն է, ով 2017 թվականին հիմնադրել է «Մարգարյան» բրենդը:

Օ'Նիլն իր բրենդն անվանել է «Մարգարյան»` ոգեշնչվելով հայ խորհրդային աստղագետ Բենիամին Մարգարյանի անունով կոչված «Մարգարյանի գալակտիկաներից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին