▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում իր քաղաքացիներին հորդորում է զգուշանալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է Հայաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգությամբ։

Քիչ առաջ՝ մասնավորապես 21:30-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ կարգով նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից, որոնց վերաբերյալ ժամեր առաջ ՀՀ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգեր էին ստացվել։ Ըստ ԱՄՆ քաղաքացիներին ուղարկված հրատապ էլեկտրոնային հաղորդագրության՝ նախազգուշական նամակը վերաբերում է հետևյալ տարածքներին՝ Զվարթնոց օդանավակայանին, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններին, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերին։

ԱՄՆ դեսպանատունը մասնավորապես հաղորդել է, որ տեղական իշխանությունների տվյալներով՝ ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին