▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին խստորեն հորդորում է չայցելել Վարդենիս, Գորիս, Կապան, Երասխ

Թարմացված․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անվտանգային հորդորակ է հրապարակել՝ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին` արգելելով հրատապ կարիքի բացակայության պարագայում այցելել ՀՀ տարածքում հետևյալ վայրերը՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրելի է, սակայն կանգ առնելը՝ ոչ:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է  շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտակայքում:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասված է նախազգուշացման մեջ։

***

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել Վարդենիս, Գորիս, Կապան և Երասխ։

ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում չայցելել այս քաղաքներ՝ հայ-ադրբեջանական սահմանին բարձր վտանգի պատճառով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին