▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդը՝ Հայ եկեղեցու դեմ արվող ոտնձգությունների մասին

 

ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն անդրադառնալով  Հայ եկեղեցու հեղինակության դեմ վերջին ամիսներին կատարվող ոտնձգություններին, նշում է.
«Հեռուստատեսությամբ, թերթերի միջոցով, Ֆեյսբուքով առանձին անհատներ կթիրախավորեն Հայաստանյայց Հայ Առաքելական եկեղեցին, որ մայր դաստիարակն է եղած մեր ժողովրդին ավելի քան 1700 տարիներ շարունակ: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մեր ինքնության գլխավոր խորհրդանշն է և որևէ ցեխարձակում Հայաստանյայց եկեղեցու նկատմամբ, սկսելով ամենախոնարհ սպասավորեն մինչև Ամենայն հայոց հայրապետի անձի նկատմամբ, մեզ երբևէ չպիտի տկարացնի: Եվ կուզեմ հավատացնել մեր հավատավոր ժողովրդին, մանավանդ գիտնալով, որ հայ եկեղեցին, որպես մայր դաստիարակը մեր ժողովրդի զավակաց և նույն եկեղեցու զավակները իրենց հավատարմության մեջ իրապես պիտի մնան անխախտ և անսասան: Որովհետև կհավատան Հայստանյայց Առաքելական եկեղեցու առաքելությանը և կհասկանան, որ առանձին անհատներ կուզեն նաև վարկաբեկել անտեղի արտահայտություններով, զրպարտություններով՝ եկեղեցու հասցեին ուղղված: Եթե իրապես կան նեղություններ մտահոգություններ այս չէ մոտեցումը ատահայտվելու: Հայհոյանքը չէ մոտեցումը արտահայտվելու, մանավանդ հայ եկեղեցին երեկ, այսօր և վստահ եմ՝ գալիք բոլոր ժամանակներում այնպիսի երկխոսություն է որդեգրած իր ժողովրդի զավակաց հետ, հայ հոգևորականը, քահանան, վարդապետը, եպիսկոպոսը և նաև ես անձնապես, որպես խոնարհ սպասավոր Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի պաշտոնով, մենք վայելած ենք Վեհափառ հայրապետի մտերմությունը: Բազում առիթներով երկխոսություններ երբ կազմակերպված են, հարցուպատասխանների ժամանակ, ժողովուրդը հուզող, հատկապես երիտասարդությունը հուզող հարցերին ինք պատասխանած է համբերությամբ սիրով հայրական գուրգուրանքով: 
Մենք մեր սուրբ եկեղեցու հանդեպ պետք է որդեգրենք արդար և քաղաքակիրթ մոտեցում: Հայաստանյայց եկեղեցին պիտի մնա անշարժ, անսասան և ժամանակի ընթացքին եթե եղած են և եթե այսօր կան և վաղը պիտի լինեն բնականորեն նման ցեխարձակումներ, մենք երբևէ չպիտի տկարանանք մեր հավատքի կյանքի մեջ, ընդհակառակը, ես պիտի ուզեի ըսել, որ մենք ավելի պիտի ամրանանք, ավելի պիտի ամրանանք, ավելի հաստատ քայլերով կատարելու համար մեր առաքելությունը քարոզելու Աստծո խոսքը: Ապրելու մեր հավատքի կյանքով և դրա բարի օրինակը բերելու մեր ժողովրդի կյանքի մեջ, ժողովուրդը դարձնելու համար եկեղեցին ապրող շնչող կենսագործող եկեղեցին: Ես ուրախ եմ, որ այս պատեհ առիթը ստեղծվեց այս հարցազրույցին մանավանդ արտաշխարը ծառայելով մենք գիտենք մեր ժողովրդի զգացումները: Երբևէ անհատի զգացումները մենք չպիտի ընդհրանրացնենք: Անհատը կարող է որոշ զգացումներ ունենալ, որոշակի տրամադրություն ունենալ, բայց ժողովրդի զգացումը տարբեր է: Մենք գիտենք, որ ժողովուդը կսիրե եկեղեցին: 
Մենք գիտենք, որ ժողովուրդը կսիրե եկեղեցին, ժողովուրդը կսիրե իր եկեղեցականը, բոլոր աստիճաններու վրա գտնվող իր սպասավորները, եկեղեցու սպասավորները, և մենք բաց սրտով, սիրով միշտ պատրաստ ենք մեր ժողովուրդը ընդունելու: Մենք ալ այդ ժողովրդի մաս կկազմենք, մենք ձեռք ձեռքի տալով մեր ժողովրդի զավակաց հետ միասին տեր պիտի կանգնենք մեր սրբությանց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի ինքնությունը խորհրդանշող սրբություն սրբոցն է, բայց յուրաքանչյուր եկեղեցականի մեջ մենք պետք է տեսնենք նաև մեր ժողովրդի ինքնության խորհրդանիշը՝ Սուրբ Էջմիածինը, ինչպես հոգևորականը, այնպես ալ աշխարհական զավակը մեր Սուրբ Եկեղեցու, Սուրբ Էջմիածնի դեսպան է, առաքյալ է: Մեր պատգամն է, մեր կոչն է մեր ժողովրդի զավակաց հատկապես այն անհատներուն, որոնք թերևս անձնական պատճառներով հեռացած են եկեղեցիեն: Անձնական պատճառները երբևէ առիթ չպիտի հանդիսանան հարվածելու եկեղեցին, որովհետև յուրաքանչյուր հայ մարդ պիտի գիտնա, որ եկեղեցին Աստծո ձեռակերտն է: Յուրաքանչյուր հայ մարդ պիտի նաև անդրադառնա, որ հոգևորականը օծյալ է, անոր ճակատը և աջը սրբալույս մյուռոնով է օծված, մենք կխոնարհինք համբուրելու նաև եկեղեցականի աջը, դա ձևականություն մը չէ, այդ խոնարհության մեջ նաև մենք երկյուղածությամբ և խոնարհ կեցվածքով մեր հարգանքը, մեր խոնարհումը կբերենք մեր հայրերու նկատմամբ, եկեղեցու հայրերու նկատմամբ, մեր հավատամքը կուզենք արտահայտել եկեղեցու առաքելության նկատմամբ: Հետևաբար այս ուղղությամբ կարելի է երկար խոսիլ, բայց մենք պիտի ուզեինք միայն աղոթքի հրավիրել մեր ժողովուրդը, աղոթքը դարձնելու համար մեր կյանքի հայելին, մեր ներքին ներաշխարհի հայելին, տեսնելու, թե՝ ես ով եմ, դու ով ես, յուրաքանչյուրս ինչպիսի կոչում ենք ստացած Աստծու կողմե: Աստծո կողմե կոչում ստացած անձը միայն բարին պիտի արարե, Աստծո կողմե կոչում ստացած հայ քրիստոնյան միայն ինքզինք պիտի ներխառնե եկեղեցու սրբազան և նվիրական գործի մեջ, Աստծո կողմե կոչում ստացած քրիստոնյան՝ աշխարհիկ սպասավոր, թե հոգևոր սպասավոր, ինքզինքին իրավունք չի կրնար տալ մատնացույց ընելու այս կամ այն եկեղեցականի հասցեին դատավորի պաշտոնով հանդես գալու:
Դատավորը ինքը Աստված է, և մենք եկեք բոլորս ծառայություն բերենք մեր Սուրբ Եկեղեցին բերելու համար ավելի բարձր մակարդակի մը վրա, հատկապես այս օրերուն, երբ մենք ունինք նոր Հայաստան, նոր Հայաստանի մեջ կշարունակե գործել, շնչել մեր Մայր Սուրբ Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, իր ողջ եկեղեցականությամբ: Ես այլ տեսակետ ունեմ. մենք պիտի գուրգուրանք մեր եկեղեցականներուն՝ ամենախոնարհ աստիճաններեն մինչև կաթողիկոսի աստիճանի վրա գտնվող  հայ եկեղեցու սպասավորների նկատմամբ ցույց տալու սեր և գուրգուրանք: Ինչքան մոտենանք անոնց, այնքան պիտի զգանք, որ այնտեղ կա բարի հոգի մը, բարի սիրտ մը, որ կբաբախե իր ժողովրդի համար: Այս է իմ զգացումը և ես կուզեմ նաև այս զգացումներով, այս քանի մը խոսքերով թարգման հանդիսանալ ոչ անհատի և անհատներու, բայց՝ իմ ժողովուրդի, գեթ այս պահուն Ամերիկայի թեմին մեջ ապրող, հյուսիսային Ամերիկայի արևմուտքը ներկայացնող իմ ժողովրդի զավակաց զգացումները, և այս է նաև մեր աղոթքը առ բարին Աստված, որ Տերը անսասան պահի Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, Տերը նաև զորացնե մեզ՝ յուրաքանչյուրս, հոգևորականը և հոգևորականաց ողջ դասը, որպեսզի մենք ձեռք ձեռքի տալով խոնարհվինք մեր ժողովրդի առջև, ծառայինք մեր ժողովրդին, պիտի շարունակենք ծառայել առավել ջանադիր և նախանձախնդիր ոգով, առավել մեծ սիրով և նաև նվիրումով, որովհետև մենք կուզենք մեր կյանքը այնպիսի կյանք դարձնել, որ Աստծուն ընծայված ըլլա՝ փառավորելու համար Աստծու անունը, Ամեն»:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին