▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն միանշանակ ցանկանում է աջակցել կողմերին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում.Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ  ես լիովին աջակցում եմ դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի կողմից»,-ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ ասված է նախագահի նամակում:

Նրա` այդ պաշտոնում  նշանակվելու հիմքում, ըստ նախագահի, այն է, որ ԱՄՆ-ն միանշանակ ցանկանում է աջակցել կողմերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Օբաման նշել է, որ կարևորում է առաջիկա ամիսներին Հայաստանի հետ երկխոսությունը և բանակցությունների արդյունքում հնարավոր լուծումներ գտնելը:

«Արդեն ժամանակն է` նոր ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-ասված է  ԱՄՆ նախագահի  նամակում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին