ԱՄՆ նախագահի վարչակազմը հետ է կանչում առնվազն 29 դեսպանների, գրում է Associated Press-ը (AP)։ Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ դիվանագետների լիազորությունների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարին։
Դիվանագիտական ներկայացուցչությունները կադրային փոփոխությունների մասին տեղեկացվել են անցյալ շաբաթ: AP-ն պարզաբանում է, որ բոլոր հեռացող դեսպանները պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք: ԱՄՆ նոր դիվանագիտական ռազմավարությունը նախատեսում է այնպիսի անձնակազմի ներգրավում, որը լիովին կաջակցի Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքի առաջնահերթությանը։
Ամենամեծ թվով դեսպանները (13) հետ են կանչվել Աֆրիկայից: Ասիայում Թրամփի վարչակազմը հետ է կանչում դեսպանների` 6 երկրներից, այդ թվում՝ Վիետնամից և Ֆիլիպիններից:
Մերձավոր Արևելքում Ալժիրում և Եգիպտոսում գտնվող ամերիկացի ավագ դիվանագետները ևս ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ: Կադրային փոփոխությունները կվերաբերեն նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում և Սլովակիայում ԱՄՆ դեսպանատներին:
Գործակալությունը նշում է, որ դեսպանները կվերադառնան Վաշինգթոն՝ «այլ հանձնարարություններ կատարելու համար, եթե ցանկանան»։
Դիտեք նաև՝


