▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն օրակարգ մտցնելու հարցը։  Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։

Նշենք, որ վերջին անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ Կոնգրեսում քվեարկության էր դրվել 1984 թ-ին: Թուրքիան կոչ էր արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձևի ընդունումից, զգուշացնելով՝ փաստաթուղթը չի բխում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև՝ Միացյալ Նահանգների շահերից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին