▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում մահացել է հեռուստահաղորդավար Գեւորգ Եղիազարյանը

ԱՄՆ-ում մահացել է հեռուստահաղորդավար Գեւորգ Եղիազարյանը:

Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն TV-ի ֆեյսբուքյան  էջից․ 

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում....»։

Հասարակական գործիչ Թագուհի Օհանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելիներս,

Բոլորս ցնցված ենք մեր սիրելի ընկեր Գևորգ Եղիազարյանի վաղաժամ մահվան լուրով:

Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան: Մենք բոլորիդ օգնության կարիքն ունենք: Գաղտնիք չէ, որ Գևորգն էր Հայաստանում ապրող իր ընտանիքի ամենամեծ աջակիցը: Այս ողբերգական պահին բոլորիդ օգնությունն է հարկավոր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին