ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այն տեղադրվել էր Հայաստանի երտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով 2014թ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանության առիթով բողոքի ցույցերը տարածվել են Ամերիկայի մի քանի քաղաքներում։ Նյու Յորքի մի շարք շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ աֆրոամերիկացիների դեմ ոստիկանության կամայականությունների։
Ուրբաթ երեկոյան Բրուքլինում տեղի ունեցած ամենամեծ հանրահավաքը վերաճել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ և ռմբակոծել այն: Բողոքի ցույցերն անցկացվում են «Ես խեղդվում եմ» կարգախոսով։
ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից անզգուշությամբ սպանության պատմությունը ցնցել է բոլորին։ Ֆլոյդին բերման ենթարկող ոստիկանը, ոտքով սեղմելով աֆրոամերիկացի երիտասարդի կոկորդը, շնչահեղձ էր արել նրան։


