Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը դատական կարգով՝ որևէ ձևաչափով ցուցադրելու արգելքը մեղմ ասած խայտառակություն է: Մեր կինոյի պատմության մեջ այդպիսի որևէ նախադեպ ես չեմ հիշում: Շատ վատ է, ամոթալի է... Ի՞նչ է նշանակում դատարանով արգելել ֆիլմի ցուցադրությունը... Ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբալի չլիներ: Ինչ կուզեք արեք՝ Պասկևիչյանի ֆիլմն արդեն իսկ հայկական կինոյի պատմության բացառիկ նմուշ է՝ արգելված կինո:
Ֆիլմը դեռ չեմ տեսել, միշտ կցուցադրեմ և կանդրադառնամ ժամանակակից հայկական կինոյի մասին խոսելու ցանկացած առիթով:
Ամոթ բոլոր նրանց, որոնք կանգնած են այս խայտառակության թիկունքում: Ամոթ:


