▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ է նման վերաբերմունքը, Fly One Armenia...

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Fly One Armenia,  ձեր անպատասխանատու գործելաոճի արդյունքում 3 ժամ 20 րոպե ուշացումով եղավ թռիչքը Հուրգադայից Երևան, մարդիկ մնացին այդքան ավելi ժամանակ Հուրգադայի օդանավակայանում, մի մասը մանկահասակ երեխաների հետ։

Բարի չեղաք գոնե տարրական ներողություն խնդրելու և բնականաբար ոչ մի աջակցություն ավիաընկերության կողմից։

Օդանավում էլ 3 ժամ 50 րոպե թռիչք հետո և ամեն ինչ վճարովի էր՝ ջուր, սնունդ և այլն։

Ամոթ է, ուղղակի, նման վերաբերմունքը։

Գրեթե նույնն էր նաև Երևանից Հուրգադա մայիսի 4-ի թռիչքի ժամանակ՝ 2,5-3 ժամ ուշացում, հոգնած, տարիք առած օդանավ և ,բնականաբար, կրկին առանց սնունդի և ջրի․․․

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Լևոն Գալստյանի հետ՝ 2013-ին՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին