▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուլսարի հանքի շահագործումը կարո՞ղ է քաղցկեղային խնդիրներ առաջացնել». լրագրողը՝ նախարարին

 

Ամուլսարի հանքի շահագործումը կարո՞ղ է քաղցկեղածին խնդիրներ ստեղծել տեղաբնակների համար. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այս հարցին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Ես վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են և իրականացվելու են, և ընթացքում էլ՝ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Մենք ոչ միայն տվյալ, այլ նաև՝ այլ հանքաարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին հետևում ենք և դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում: Վստահ ենք՝ բոլոր հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին