▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի հարցում հետամուտ ենք լինելու ճշմարտությանը. Նիկոլ Փաշինյան

 

Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանը չանցավ առանց Ամուլսարի վերաբերյալ հարցի։ Հարցը բարձրացրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», - վարչապետին ուղղված հարցը ձևակերպեց Բաբաջանյանը։

/filemanager/uploads/2019/08/week-3/nikol_phashinyan.jpg

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ Բաբաջանյանի հարցն ավելի շատ պնդման էր նման ու հավելեց.

«Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով  սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»։
 

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին