Այսօր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:
«Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց այսօր ժամը 17:00-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- ասաց Քերոբյանը։