Ամուլսարի տարածքում իրավիճակը լարված է: Ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են:
Բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել, նրանց մեջ էր նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիդիան Արմենիա»-ն գիշերը տարածքից հանել էր Ամուլսարի ճանապարհնեչը փակած քաղաքացիների տնակները: Վերջիններս կոչով դիմել էին քաղաքացիներին՝ ավոտերթ կազմակերպել, որպեսզի վերջնական լուծում պահանջեն Ամուլսարի խնդրի համար:
Տեսանյութերը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից


