Life.panorama.am-ը գրում է, որ հետաքրքրվել է, թե ինչպես է Սոնե Սիլվերն ամուսնու հետ անցկացնելու հանգիստը եւ առհասարակ՝ երգչուհին ինչպիսի՞ հանգստի սիրահար է:
Սոնեն դեռեւս չի հասցրել վայելել ամառային հանգիստը, սակայան այդ առումով ծրագրեր շատ ունի.
«Ինձ համար ամառային հանգիստն անմիջապես ասոցացվում է ծովի եւ արեւի հետ: Ամռանը սիրում եմ միայն ծովը վայելել, մտքովս չի անցնի այս սեզոնին, օրինակ, պատմական վայր գնալ ու որեւէ քաղաք ուսումնասիրել: Այս պահին դեռեւս հստակ չգիտենք, թե որտեղ կմեկնենք, բայց իմ բնավորությանը համաձայն, դա կարող ենք որոշել շատ շտապ ու կարճ ժամանակում»,- նշեց Սոնե Սիլվերը:
Հանգիստը կազմակերպելու հարցում երգչուհին շատ բծախնդիր է.
«Երբ ընտրում եմ վայրը, մանրակրկիտ ուսումնասիրում եմ. օրինակ՝ հյուրանոցում մեր սենյակի տեղակայման վայրն ինձ համար շատ կարեւոր է: Այն պետք է բարձր հարկերում լինի եւ պատուհանից էլ պետք է ծովը երեւա: Ի դեպ՝ արդեն քանի տարի է, ես հստակ ծրագրում եմ, թե ինչպես պետք է անցնի արձակուրդներս: Ըստ իմ օրակարգի՝ մենք առավոտից մինչեւ կեսօր լողում ենք ծովում, ցերեկը, երբ արեւի ճառագայթները վնասակար են, անցկացնում ենք հյուրանոցում, երեկոյան ժամերին կրկին ծով ենք գնում, իսկ արդեն ավելի ուշ ակտիվ ժամանց ենք անցկացնում: Ինքս պասիվ հանգստի սիրահար չեմ եւ ուրախ եմ, որ ամուսինս եւս կիսում է իմ այդ նախընտրությունը: Թեեւ պետք է խոստովանեմ, որ նա, սակայն լավ արդյունքից հետո հասկանում է, թե ինչու եմ այդքան մանրակրկիտ վերաբերվում արտաքին գործոններին»,- պատմեց Սոնեն:
Երգչուհու խոսքով՝ ամուսինը, հանգստի վայր ընտրելիս, ընտրությունը թողնում է կնոջ վրա.
«Ամուսինս միշտ ասում է՝ դու որոշի, թե որտեղ մեկնենք, քանի որ, եթե ինչ-որ մի բան այն չլինի, ես կդժգոհեմ»,- ծիծաղելով նկատեց Սոնեն:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում