13 տարվա համատեղ կյանքից հետո դերասանուհի Ելենա Վարդանյանն ու ամուսինը՝ Գարրի Թումանյանը ամուսնալուծվել են։
Լուրը Թերթ.am-ի հետ զրույցում Ելենան է հաստատել:
«Այո, ամուսնալուծվել ենք, բայց դեռ հոգեպես պատրաստ չեմ խոսել այդ մասին ու մանրամասները պատմել»,- ասել է դերասանուհին:
Զույգն արդեն կես տարի միասին չէ։ Ելենան և Գարրին պահպանում են ընկերական, ջերմ հարաբերություններ։ Միասին են դաստիարակում իրենց որդուն՝ Ալեքսանդրին։
Զույգը ծանոթացել էր Ելենայի Հայաստան վերադառնալուց 3 տարի անց։ Նրանք միասին էին 2011 թվականից։ Ալեքսանդրը ծնվել է 2018-ին։
«Բախտս բերել է, որ ամուսինս ինձ սիրում է, երեխաս էլ երջանիկ է»,- ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Ելենա Վարդանյանը: