Վաղն ուշագրավ հարսանեկան հանդիսություն է լինելու Երեւանում։ Ամուսնանում է Հերմինե Նաղդալյանի որդին։ Հարսնացուն մտավորական ընտանիքից է․ 1986-91 թթ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Անատոլի Մկրտչյանի թոռնուհին է, հայրը՝ պատմաբան, մայրը՝ բժշկուհի։
hraparak.am-ն է գրում և նշում, որ հարսանյաց հանդեսին ներկա են լինելու մտավորական շրջանակներ, բնակաբար, քաղաքական դեմքեր էլ կլինեն։ Կայքի տեղեկություններով, մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։