▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Սիմոնյանն ամուսնացե՞լ է Հայկոյի մաhից հետո. նա ամուսնական մատանիով է

ՍթարՆյուզ.am-ը գրում է. Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հայ իրականության այն հայտնիներից է, ում անվան շուրջ արդեն տարիներ շարունակ չեն դադարում խոսակցություններն ու քննարկումները։ Ու, բնականաբար, այդ խոսակցությունների առանցքում Անահիտի անձնական կյանքն է, որը, ինչպես հայտնի է, տարբեր շրջաններում ուղեկցվել է տարբեր սկանդալներով։

Երջանկահիշտակ Հայկոյի մահից հետո էլ այդ քննարկումները դարձան քննադատություններ ու, կարելի է ասել, չեն դադարում մինչև հիմա։ Օրերս էլ Անահիտը սոցիալական հարթակներում նոր լուսանկարներ է հրապարակել՝ շոկի ենթարկելով համացանցի բազմաթիվ օգտատերերի։ Բանն այն է, որ լուսանկարներում Անահիտի ձեռքին շքեղ ծաղկեփունջ է և որ ամենակարևորն է՝ նա կրում է ամուսնական մատանի։ Համացանցի օգտատերերից շատերը շտապել էին եզրակացություններ անել, որ Անահիտը կրկին ամուսնացել է։ ՍթարՆյուզ-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Անահիտը այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ նոր նախագծում է նկարահանվում ու կադրերը հենց այդ նախագծի նկարահանման ընթացքից են։ Միևնույն ժամանակ նշենք, որ հրապարակումներին կից Անահիտը ոչ մի հուշում չէր թողել, որ լուսանկարները նկարահանման հրապարակից են, այդպիսով առավել սրելով տարածվող խոսակցությունները։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին