▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անակնկալի եկանք». ԼՀԿ պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին եւ նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Գեւորգ Գորգիսյանը։

«Ինչպես գիտեք, դատարանը ևս այդ ձերբակալումը ոչ իրավաչափ համարեց, սակայն նաև բավարարեց միջնորդությունը, որ Արսեն Բաբայանին 2 ամսով կալանավորեն: Իրավիճակը հասկանալու համար մենք եկել էինք՝ տեսակցելու պարոն Բաբայանին և տեղում նրանից պարզելու իր մոտեցումները»,- ասել Գ. Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ դա անակնալ էր իրենց համար. «Քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա և ինչպես նախկինում, դա շարունակում է տարածվել նաև պատգամավորների վրա»,-նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին