▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաստասիա Վոլոչկովա.«ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՀԱՆԴԻՊԵՑԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ`ՏԱՐՈՆԻ ՀԵՏ»

Ռուսաստանցի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է իր փարթամ մարմնաձևերի բաց լուսանկարներով: Սակայն այս անգամ Վոլոչկովայի «զոհն» է դարձել պարկեշտ և հարգելի մարդ՝ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը, հայտնում է ռուսական НТВ հեռուստաընկերության կայքը:
Աղբյուրն արձանագրում է, որ Runet-ը և հատկապես Twitter-ն ակտիվորեն քննարկել են պարուհու և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Իսկ նշվածի վերաբերյալ НТВ-ի թուիթը այսպիսի բովանդակություն ունի. «Վոլոչկովայի կուրծքը ապշեցրել է Երևանի քաղաքապետին»:
«Այդ հանդիպումը, սակայն, հիշվել է ոչ նրանով, ինչի մասին Վոլոչկովան ու Մարգարյանը զրուցել էին քաղաքապետի նստավայրում. այդ ժամանակ նրանք քննարկել էին Վոլոչկովայի նախօրեի բարեգործական համերգը՝ «Անաստասիան՝ Հայաստանի երեխաներին» խորագրով»,- նկատել է НТВ-ն:
Երևանի քաղաքապետի հետ հանդիպման մասին Վոլոչկովան պատմել է իր Twitter-ում՝ զետեղելով նաև լուսանկար:
Ուշագրավ է, որ նկարին կից գրության մեջ պարուհին քաղաքապետին պարզապես «Տարոն» է ներկայացնում:
Աղբյուրը նկատում է, որ Վոլոչկովան Մարգարյանի հետ հանդիպման էր գնացել բաց սև-արծաթագույն զգեստով, որը զարդարված էր իր՝ այդքան սիրելի ժանյակներով:
Ըստ НТВ-ի՝ «պարուհու զգեստի լանջաբացվածքն այնքան խորն է եղել, որ գրեթե երևակայության տեղ չի թողել: Նաստյայի կուրծքը… բառի բուն իմաստով դուրս էր գալիս շորի միջից, որի տակից նույնիսկ կրծկալի առկայության ակնարկ չկար»:
Twitter-ի օգտատերերը Անաստասիային խորհուրդ են տվել զգույշ լինել «թեժ հայ տղաներից»:

 

 

ՌԱՖԱԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ  ԳՐԱՌՈՒՄԸ` իր  ֆեյսբուքյան  էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին