▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անցած տարի այս ժամին ծանր սրտով մատաղ արեցի, մի քանի ժամ հետո դու մատաղ եղար, բալես». պատերազմում զոհված Լևոն Լևոնյանի մոր հուզիչ գրառումը

Պատերազմում զոհված Լևոն Լևոնյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ լուսաբաց բացվեց քո համար , Բալես...

Վերջին ժամերն ես ապրում, ՏՂԵՍ...

Էս ինչ ցավա, Բալես...

/filemanager/uploads/Angela_Mnacakanyan.jpg

Այդ ու՞ր կանչեցին Տղերքը, Տղես, որ գնացիր ու ետ չեկար այլևս...

Կներես ինձ, իմ ԲԱԼԱ...

Անցած տարի այս ժամին ծանր սրտով մատաղ արեցի, մի քանի ժամ հետո դու մատաղ եղար...

Քեզ մենակ թողեցի, ես անտեր մնացի...

Հետ արի ԼԵՎ ՋԱՆ,էլ չեմ դիմանում ես...

Չեմ ուզում էս զզվելի , կեղծավոր, դավաճան թուրքերով շրջապատը...

Չկա ոչ մի մեղավոր, կան մորթված ԹԱԳԱՎՈՐ ՏՂԵՐՔ, հողը պինդ գրկած...

Հայաստանս քարերի ամրոց դարձավ, գերեզմանաքարերի սրբավայր դարձավ...

Իմ թանկ բացակա, ես գիտեի, որ այսօր դու իմ հետ կլինես, շնորհակալ եմ ՔԵԶ...

ԴՈՒ ԿԱՍ, ԿԱՍ, ԻՄ ԿՅԱՆՔ...

ՔՈ ՄԱՄԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ ԷԻՐ ՈՒՂԱՐԿԵԼ...

Բայց ինչու ԴՈՒ չէիր բերել, տեղդ նեղ՞ էր , Բալես...

ՈՎ ՏԱՐԱՎ ԻՄ ԾԱՂԻԿԸ, անծաղիկ մնաք ձեր ողջ կյանքում...

ԻՄ ՀՐԵՇՏԱԿ, ԵՍ ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ...

ԻՆՁ ՀԱՃԱԽ ԱՅՑԻ ԱՐԻ... »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին