▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անծանոթ տղամարդը սպանել է հայտնի երգչուհուն, ինչից հետո՝ ինքնասպան եղել

 

 

 

 

 

 

 

Արտառոց դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: Անծանոթ տղամարդը կրակել է ամերիկացի հայտնի  երգչուհի Քրիստինա Գրիմմիի վրա:

Այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել Plaza Live համերգասրահում այն ժամանակ, երբ Քրիստինան իր ելույթից հետո ինքնագիր է բաժանել երկրպագուներին:

Տղամարդը մոտեցել է երգչուհուն և կրակել նրա վրա, ինչից հետո էլ ինքնասպան է եղել:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ստացած վնասվածքների պատճառով 22-ամյա Քրիստինան տեղում մահացել է:

Ավելացնենք, որ տղամարդու այս քայլի պատճառը դեռևս հայտնի չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին