▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափ հուզված եմ. Լևոն Արոնյանի սիրելիի գրառումը

Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվզազյանը հայ գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

/filemanager/uploads/Levona_Aronyan.jpg

«Սիրելիներս, hիշու՞մ եք՝ խոստացել էի լավ լուրեր բերել: Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջնատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, ովքեր հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ: Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,- գրել է Անիտա Այվզազյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին