▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

 

«Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի՝ սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե՛ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների:

Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն:

Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ՝ սխալվում եմ):

Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ո՛չ ջրցան մեքենան կօգնի, ո՛չ հատուկ միջոցները, ո՛չ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը: Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են. կապիտուլյանտը թող Հ1 նայի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին