▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անդամահատված մատներով տասնյակ երեխաներ են դիմում հիվանդանոցներ»

Թարմացված․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրավառությունների ներմուծումը, վաճառքը և կիրառումն ԱՐԳԵԼՎԵՑ: Հրավառություն կկիրառվի բացառապես պետական կամ համայնքային տոներին կամ միջոցառումներին՝ լիազոր մարմնի առանձին որոշմամբ:
Դեռևս 2020 թվականից, Տիգրան Ավինյանի հետ համատեղ մշակած նախագիծն այսօր ամբողջությամբ ընդունվեց, ուժի մեջ կմտնի 6 ամսից: Նախագծի հիմնավորման փոխարեն դնում եմ գործընկերոջս՝ Արսեն Թորոսյանի առավել քան հիմնավորված ելույթը»:

ԱԺ-ն քննարկում է «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծերի փաթեթը: Խոսքը հրավառությունների խիստ սահմանափակումների մասին է: «Երբ քնած երեխաներին, հիվանդ տարեցներին ահաբեկում ենք մեր ծննդյան, հարսանեկան, կնունքի արարողությունների ժամանակ՝ րոպեական հաճույք ստանալու համար, չենք հարգում այդ մարդկանց հանգիստ ապրելու իրավունքը: Փաստացի այսօր փորձում ենք այդ հարցը կարգավորել»,- իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Սրանով լուծելու ենք նաև մանկահասակ երեխաների խեղումները կանխարգելելու հարցը: Հատկապես ամանորյա տոներին տասնյակներ են անդամահատված մատերով, աչքով երեխաների ընդունելությունները մանկական հիվանդանոցներ: Կոչ եմ անում ծնողներին, անկախ օրենքից, արգելել երեխաներին հրավտանգ նյութերի հետ առնչվելուց: Երրորդ, կանխարգելելու ենք տեխնածին աղետները»,- հավելեց Թորոսյանը:

ԱԺ-ում քննարկված այլ հարցեր և ելույթներ՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին