-Պարոն Շարմազանով, ի՞նչ նպատակ են հետապնդում «Հայ մեծերը» խորագրով ցուցապաստառները, ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվում։ Իշխանությունը պարտադրում է իր մեծերի՞ն, այդ թվում Անդրանիկ Մարգարյանին:
-Ես տեղյակ չեմ՝ ով է անում, ինչպես է անում, ինչ կազմակերպություն է, ինչ խումբ է, և ես չեմ այդ հարցի հասցեատերը։ Հարցի ենթատեքստը հասկանում եմ. եթե խոսքն Անդրանիկ Մարգարյանի մասին է, ապա նա իմ ուսուցիչն է, ազգային պետական գործիչ է, մարդ, ով ուսանողական տարիներին դատապարտվել է դրա համար, անկախության ժամանակահատվածում եղել է մեր ամենաերկարամյա և ամենաարդյունավետ վարչապետը, և Անդրանիկ Մարգարյանն ինձ համար ազգային պետական մեծ գործիչ է:
Այս մասին Asekose.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: