▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անդրանիկ Փիլոյանը միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ ու դեռ շարունակում էր պաշտոնավարել։ Մինչ այդ Արցախ աշխատանքային այցերից հետո պաշտոններից հեռացվել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պետք է ենթադրել, որ Անդրանիկ Փիլոյանի 2021 թվականի փետրվարի 20-ի Արցախ կատարած այցի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր է իմացել, հակառակ դեպքում՝ ջեռուցման կաթսան կամ մի հատ սրճեփ Փիլոյանի տնից շուտ կհայտնաբերվեր։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեռևս ոչ մի անգամ Արցախ չայցելած Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 6-ին բաց ճակատով կնստի 19 անգամ Արցախում եղած Իլհամ Ալիևի դիմաց` զեկուցելու համար բոլոր հանձնարարականների կատարման ընթացքի մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին