▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Թևանյանը՝ Իշխան Սաղաթելյանի փոխարե՞ն

Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո՝ քաղաքական ուժերը ակտիվացրել են իրենց մասնակցության ու առաջնորդի հարցերում հստակություն մտցնելու թեմայով քննարկումները, մանավանդ հայտնի չէ՝ Երևանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե դրանք կկայանան աշնանը։

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ այս առումով Դաշնակցության քննարկումներն են օրերս լարված եղել։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ  Իշխան Սաղաթելյանը , որ իրեն է պատկերացնում իբրև քաղապետի թեկնածու ոչ միայն կուսակցությունից, այլ նաև ընդդիմադիր որոշ ուժերի հնարավոր դաշինքից, անակնկալի է եկել, երբ նման հավակնություն ու ցանկություն արտահայտել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Ասում են, թե պատգամավորների և ընդդիմության շարքերում Թևանյանն իր կողմնակիցներն ունի, չնայած, ըստ ասեկոսեների, զգալի թիվ են կազմում նաև նրանք, ովքեր կարծում են, թե Իշխան Սաղաթելյանն էլ, Անդրանիկ Թևանյանն էլ հարմար թեկնածու չեն։

Նշենք՝ հայտնի է դարձել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։

Օրեր առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։

Երևանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը, եթե չլինեն արտահերթ ընտրություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին