2 օր առաջ սիրո տոնն էր: Շատ ու շատ հայտնիներ հենց այս օրը սեր խոստովանեցին, ջերմ խոսքեր ուղղեցին իրենց սիրելիներին: Նրանցից շատերը նաև այս օրն ընտրել էին իրենց կյանքի կարևոր լուրերով կիսվելու համար:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Թերևս դրանցից բացառիկ էր երգիչ Անդրեի և երգչուհի Անի Օհանյանի հրապարակումը, որտեղ Անին հղիի կարգավիճակում էր: Տեսանյութից երևում էր, որ Անին գտնվում է հղիության վերջին ամսում, եթե ոչ շաբաթում:
Սա ևս մեկ առիթ էր, որպեսզի նրանց երկրպագուները բազմաթիվ շնորհավորական խոսքեր հղեն` նրանց մաղթելով երջանիկ ծնողավարում և անսպառ սեր, ինչպես նաև Անիին բարի ազատում:
Մինչ մենք շտապեցինք այս գեղեցիկ լուրով կիսվել մեր ընթերցողների հետ, ստացանք մի քանի հաղորդագրություն և մեկնաբանություն այն մասին, որ երգիչն ու կինը արդեն ծնողներ են դարձել 4 ամիս առաջ: Հետևորդները նաև երեխայի սեռն են ասել`աղջիկ:
Արդյո՞ք այս ամենը համապատասխանում է իրականությանը, այդ դեպքում ինչու՞ է երգիչը թաքցնում իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, դժվար է ասել: Սակայն կարճ ժամանակ անց, ինչպես բոլոր դեպքերում, խոստանում ենք նաև պարզել այս ընտանիքի`ամուսնանալու, ծնողներ դառնալու, ինչպես նաև լուրը հանրությանը հայտնի դարձնելու ժամանակահատվածը: Հետաքրքրականն այն է, որ վերջին շրջանում Անդրեն պասիվ էր իր ինստագրամյան էջում:
Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսել իր երգչուհու կարիերան։ Նա 23 տարեկան է, ծնվել է Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։
Անդրեն Անիին Տաթևի վանքում ամուսնության առաջարկ էր արել, որին հաջորդել էր զույգի ամուսնությունն ԱՄՆ-ում` 2023 թվականի Մայիսի 2-ին»:
Դիտեք նաև՝