▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեն ու Անին բաժանվե՞լ են… Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները

Օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին հայ արտիստներ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից։Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև երգիչ Անդրեն՝ ով ելույթ ունեցավ և ստացավ մրցանակ։

ՍթարՆյուզ-ն է գրում և հավելում․ «Մեր աչքից չէր վրիպել այն, որ Անդրեի կողքին չէր կինը՝ երգչուհի Անի Օհանյանը։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ` Անին նաև իր սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները, և զույգը դադարել է հետևել իրար ինստագրամում։ 

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։  Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։  Հույս ունենք, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին