Երգիչ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին. սիրելին դրական պատասխան է տվել:
Առաջարկության տեսանյութը հրապարակվել է երգչի ինստագրամյան էջում։
Երգչի սիրելին Ազգային երգիչ նախագծից հայտնի Անի Օհանյանն է, ով նախագծին մասնակցելու համար եկել էր Սանկտ Պետերբուրգից:
Երգչի հրապարակած տեսանյութում երևում է նաև Անիի և Անդրեի առաջին հանդիպումը, երբ Անին մասնակցում էր նախագծին, իսկ Անդրեն ընդգրկված էր ժյուրիի կազմում։
«Իմ սերը Քեզ Անի Օհանյան: Անդրե Անի. Սիրո առաջարկություն Տաթեւի վանքում», - հրապարակմանը կից գրել է Անդրեն:
Դիտեք նաև՝