▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է. Գագիկ Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք  է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ մարմինները իրենց քայլերով անհարմար վիճակում են դնում վարչապետին, սակայն միաժամանակ, չմեկնաբանեց, թե իրավապահ մարմինների քայլերը քաղաքական հետապնդում որակո՞ւմ է, թե՞ ոչ:

Գագիկ Ծառուկյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ:

«Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ ա ասում, թող հիմնավորումը բերեն` լեգիտիմ չէ, մենք էլ ասենք` լեգիտիմ չէ, բայց էսօր ով ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք` պատրաստ ենք, տեսնենք, քննարկենք, տեսնենք լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք, բայց էսօր ամեն մեկը մի դատարակ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում, իբր ինքը դառնում է էդ կինոյի հերոսը, կամ էլ էդ պահի առաջարկողը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին