▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ անունն են որոշել․ Ֆիզկուլտինստիտուտն ու «Բրյուսով»-ը միավորվում են Մանկավարժականի հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատում է՝ այո, կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

«Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ. կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք առաջ», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Դումանյանը, դիմելով ուսանողներին ու դասախոսներին, ասաց, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:

«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք», - նշեց նախարարը:

Դումանյանն ասաց, թե երբ երեք բուհերը միավորվեն, քննարկում են, որ բուհը ունենա Կրթական գիտությունների ինստիտուտ անունը:

«Քննարկում ենք դեռ», - հավելեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին