Նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ծառայողական ավտոմեքենայի օգտագործումն A կետից B կետ տեղափոխվելու համար որպես վարչական ռեսուրսի օգտագործում կդիտվի:
Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Ըստ նրա` նման նորմերը որոշում է Վենետիկի հանձնաժողովը:
«Դա անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքական դերակատարների համար նախընտրական արշավի ընթացքում»,- բացատրեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց եւ հայտարարեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Նա նաեւ նշեց, որ այս ամբողջ ժամանակ հենց ինքը կկատարի կառավարության ղեկավարի պարտականությունները:
Ակնկալվում է, որ ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին: