▲ Դեպի վեր

Կիրակի, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Անհաջողություններից մինչև միլանյան հրաշք․ The Times-ը՝ Մխիթարյանի մասին

The Times-ի լրագրող Ջեյմս Գիրբրանտը հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Լրագրողը խոսել է հայ ֆուտբոլիստի տաղանդի, նվիրվածության, ինչպես նաև ժամանակի հաղթահարման մասին։

«Հենրիխ Մխիթարյանը դեռ Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու տարիներին նկատել է, որ նրա ազգանվան առաջին հատվածի սխալ արտասանությունը տարածում է ստանում։ Յուրգեն Կլոպը նրան անվանում էր «Միկի», և այդ պահից մականունը տարածում է գտել», - գրում է Ջեյմսը։

Ցանկանալով ուղղել սխալը՝ Մխիթարյանը ազնիվ հայտարարություն էր տարածել․ «Ես եկել եմ օտար երկիր և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները։ Իմ հերթին, ես ցանկանում եմ, որ նրանք հարգեն իմ սերը իմ հայրենիքի և արմատների նկատմամբ», - ասել է նա։

Սակայն ժամանակի ընթացքում հասկացավ, որ պարտվող պայքար է մղում: Ի վերջո, նա սիրով ընդունել է մականունը՝ նույնիսկ օգտագործելով այն իր Instagram-ի անվան մեջ՝ micki_taryan։

«Երբ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Ժոզե Մոուրինյուն նոր փոփոխություն մտցրեց՝ նրան «Միկի Մաուս» անվանելով», - հավելել է Գիրբրանտը։

«Մոուրինյուն նրան խելագարության էր հասցնում, ասում էր՝ «Տեսեք, թե ինչպես է Միկի Մաուսը պրեսինգ անում», - հիշում էր Մարկոս Ռոխոն։

«Անգլիական ֆուտբոլի փայլուն աշխարհում կյանքը լի է անհեթեթություններով և անարգանքով: Փոքր երկրից լինելը մեծ լիգաներում ոչ միայն հնարավորություն է կրելու ազգային դրոշը, այլև բարդ գործընթաց՝ լի ինքնության կորստի մարտահրավերներով, որտեղ պետք է ընտրես, թե որ պայքարն է կարևոր: Եվ ամենակարևորը՝ խոսքը վերաբերում է այս նրբագեղ խաղացողին, ով ծնվել է Երևանում՝ ԽՍՀՄ օրոք, և ում լավագույն կողմերը մենք այդպես էլ լիովին չտեսանք ու չհասկացանք նրա՝ Անգլիայում անցկացրած տարիներին», - եզրափակել է լրագրողը:

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին