▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհարգալից վերաբերմունք. այսօր կդիմեմ վարչապետին. Նաիրա Զոհրաբյանը՝ Արսեն Թորոսյանի և Էրիկ Գրիգորյանի մասին

Այսօր ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել Սեւանա լճի խնդրի թեմայով: 

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սևանի վիճակը մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ.

«Բոլորս ընդունում ենք, որ Սեւանն այսօր հիվանդ է, ու դա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետեւանք է: Որպես պատգամավոր՝ իրազեկ եմ եղել, թե ինչպես են  տարիներ շարունակ դրամաշնորհներ ստացել Սեւանը, ափամերձ հատվածը մաքրելու համար: Տեսնելով այսօրվա վիճակը, ունեմ ողջամիտ կասկածներ, որ այդ գումարները անխղճորեն փոշիացվել են»: 

Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարները չեն եկել քննարկմանը. 

«Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ տեսքով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սևանի հետ կապված, այսօր այստեղ չեն՝ պատասխանելու մեր հարցերին»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին