▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետ կորած զինծառայողների ծնողները խնդրանքով կդիմեն Ռոբերտ Քոչարյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ էին՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:

Ծնողներն իրենց հետ նամակ էին բերել, որի մեջ նշված են նաև անհետ կորածների անունները: Ծնողներից մեկն առաջարկեց նամակն ուղղել նաև նրանց, ովքեր ուզում են իշխանության գալ: Որոշում կայացվեց այն ուղղել նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ծնողներն ասացին, որ իրենք դեմ չեն, իրենց համար կարևորն այն է, որ հարցը լուծվի:

«Ես ծնող եմ, պատրաստ եմ բոլորին դիմել: Թող չասեն, որ հարցը քաղաքականացնում ենք: Մնացել է Քոչարյանին դիմենք: Եկեք այստեղից գնանք ու դիմենք Քոչարյանին»,-ասաց ծնողներից մեկը:

«Եթե մեր նամակը չվերցնեն, խնդրանքով գնալու ենք Քոչարյանի գրասենյակ: Թքեմ այս պետության վրա, որ կա պետություն»,-հավելեց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին