▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհնար է նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է:
9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:
Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով՝ անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»։

Դիտեք նաև՝

Թարմացված․ Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

Թարմացված․ Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է, որ «Մարտակերտ քաղաքը տարհանվում է»։

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Թարմացված․ ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Արցախն այսօր կատաղի պայքար է մղում հայրենիքի անվտանգության, ընտանիքների ու սիրելիների կյանքի, հայ ինքնության համար։
Նկարը՝ Ստեփանակերտի առավոտյան ռմբակոծությունից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին